Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապես պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին

Անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապես պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին
04.09.2012 | 12:32

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից:

Արձագանքում եմ օրերս Հուգարիայում տեղի ունեցած սկանդալային դեպքին, երբ Հուգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպանին` բանակային սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած «Խաղաղության համար» լեզվի ուսուցման դասընթացի ժամանակ վայրագաբար սպանել էր հայակական բանակային սպա Գուրգեն Մարգարյանին`խաղաղ քնած ժամանակ:
Նախ հարկ է ընդգծել, որ հունգարական արդարադատությունն այս դեպում ցուցաբերեց բարձր արհեստավարժություն և դատարանը որոշեց հանցագործին տալ ցմահ բանտարկություն` երեսուն տարի առանց ներման իրավունքի ռեժիմով: Ցավոք այսօրվա հունգարական կառավարությունը որոշեց փոխել արդարությունը նավթադոլարններով և վերադարձրեց հանցագործին Ադրբեջանին, որտեղ հենց առաջին օրն իսկ նա ստացավ ներում նախագահ Ալիևի կողմից ու դարձավ ազգային հերոս:
Կարծում եմ դեռևս ուշ չէ, որ Հունգարիան գոնե մասնակիորեն ուղղի իր սխալը և ետ պահանջի Ադրբեջանից Սաֆարովին և վերադարձնի հունգարական բանտ: Հայկական կառավարությունը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ հայտարարելով, որ այսպիսի գործողությունները կդանդաղեցնեն, և նույնիսկ կկասեցնեն Ղարաբաղյան գործընթացի կարգավորումը:
Նրանք, ովքեր եղել են Ղարաբաղում լավ են հասկանում, որ բավական է ընդհամենը մեկ օրով Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ և նրա 160 հազար քաղաքացիները կսպանվեն, իսկ մնացյալ եվրոպական երկրները գուցե փակեն իրենց աչքերը նավթադոլարների շնորհիվ:
Այսօր անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապես պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին` պայմանավորվածությունները չկատարելու հետևանքով, իսկ եվրոպական պետությունները պետք է վերջնականապես հասկանան, որ միայն Ղարաբաղի անկախության ընդունումն է հանդիսանում եզակի երաշխիք այն բանի համար, որ համանման դեպքեր այլևս չկրկնվեն:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ